Բացվեցին առաջին փոքր խաղադաշտերը Ելփինում, Արենիում և Խաչիկում (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմիցս հայտարարել է, որ իր ռազմավարության կարևորագույն դրույթներից է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը: Դա իր մեջ ներառում է՝ ինչպես մեծ մարզադաշտերի, այնպես էլ փոքր խաղադաշտերի կառուցում։ Սեպտեմբերի 27-ին խաղադաշտեր բացվեցին Վայոց Ձորի Ելփին, Արենի և Խաչիկ գյուղերում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Դաշտերը հանդիսավորապես բացեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա հերթական անգամ նշեց, որ գործընթացը շարունակական բնույթ կկրի և կնպաստի մանկապատանեկան, սիրողական և մասսայական ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սկսված լայնածավալ ծրագրի շնորհիվ արդեն այս տարի շահագործման կհանձնվեն 51 խաղադաշտեր, որոնցից 10-ը՝ Վայոց Ձորի, 15-ը՝ Գեղարքունիքի, 13-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, ևս մեկը՝ Արարատի մարզերում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան