ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնակցում են ռազմավարական զորավարժություններին
Հասարակություն
Ռազմավարական զորավարժությունների շրջանակում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը բերվել են մարտական պատրաստության «Լրիվ» աստիճանի և անցել ՀՀ ԶՈւ օպերատիվ ենթակայության տակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուժեղացվել է պետական սահմանի պահպանությունը, բացազատվել են անձնակազմի, տեխնիկայի լրահամալրման և հրամանատարական կետեր: Առաջադրվող խնդիրների կատարման նպատակով ԱԱԾ սահմանապահ զորքերն իրականացրել են նաև զորամասերի ներդաշնակում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն