Երեք տարբերակ է մշակվել հնարավորինս սեղմ ժամկետում խնդրին լուծում տալու համար. Սոնա Աղեկյան
Հասարակություն
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի և «Սանիթեքի» օգոստոս ամսվա աշխատավարձը չստացած աշխատակիցների ակցիայի արդյունքում կառավարության ներկայացուցիչը Սոնա Աղեկյանին և ակցիայի մասնակիցներից ևս երկու հոգու հրավիրեց կառավարության շենք` հարցի քննարկման համար։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Սոնա Աղեկյանը հայտնեց, որ շենքի ներսում զրույց են ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնականների հետ։
Ըստ Աղեկյանի՝ երեք տարբերակ է մշակվել հնարավորինս սեղմ ժամկետում խնդրին լուծում տալու համար։
«Քաղաքապետարանը պատճառաբանություններ է հնչեցրել, որ եթե ինքը փոխանցի աշխատավարձի հասանելիք գումարը «Սանիթեք» ընկերության հաշվին, մտավախություն ունի, որ «Սանիթեք» ընկերությունը այլ նպատակների համար կծախսի։ Չնայած ես նման մտավախություն չունեմ»,-նշեց Սոնա Աղեկյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն