Ուկրաինացի սահմանապահները սպանել են նորածին երեխային
Այլ
Լվովում Պետական սահմանային ծառայության երկու աշխատակից սպանել են երեխայի, հայտնում են Հետաքննությունների պետական բյուրոյի մամուլի ծառայությունից:
Ըստ քննիչների` հուլիսին սահմանի ջոկատի աշխատակիցներից մեկը իր տան բակում աղջիկ է ծննդաբերել: Ծննդաբերելուց հետո նա դիտավորյալ չի կտրել երեխայի պորտալարը և հարվածել է երեխային գլխին: Արդյունքում, աղջիկը ստացել է գլխի փակ վնասվածք: Կնոջ քույրն ու համատեղությամբ աշխատող կոլեգան թաղել են դեռ կենդանի երեխային տան մոտ:
Կանայք կասկածվում են կանխամտածված սպանության մեջ, նրանք գտնվում են կալանքի տակ: Մեղավորությունը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է տասը տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն