ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է կրակային պատրաստության պարապմունքներին
Հասարակություն
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 27-ին եղել է զինված ուժերի զորավարժարաններից մեկում, հետևել ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներին, ծանոթացել ճամբարային ավանի կացարանային պայմաններին;
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ցուցաբերած պատրաստակամության և զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, կարևորել է նմանօրինակ զորահավաքների դերը զինված ուժերի մշտական պատրաստականության աստիճանի բարձրացման առումով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն