Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի «Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակին Երեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Արարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. Armsport ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Հռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Փեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.am 

«168 ժամ». Հակամարտությունը նոր թափ է ստանում

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան դեռեւս լուռ հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում բոլոր նրանց, որոնք համարձակվում են իրեն հակադարձել կամ չհամաձայնել իր տեսակետի հետ: Վերջին նման ցայտուն օրինակը հենց Սասուն Միքայելյանն է, ով համարձակվել էր հրապարակավ հակադարձել իրեն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասել էր, թե Վանեցյանն իր այդ հայտարարությամբ «աղբամանը նետեց իր ուսադիրները»: Սրան հաջորդեց Սասուն Միքայելյանի կոշտ պատասխանը՝ նախ հիշեցնելով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԱԾ նախկին պետն իր ընկերն է, որի հետ նա ճանապարհ է անցել, ու մնալու է իր ընկերը, ապա նաեւ հայտարարել էր, թե ոչ ոք իրավունք չունի ասել՝ «ուսադիրները նետեց աղբամանը», քանի որ ինքն էլ է ուսադիր կրել: Նիկոլ Փաշինյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նման հայտարարությունն անհետեւանք չի կարող մնալ:

Ենթադրվում է, որ այդ մասին գիտի նաեւ Սասուն Միքայելյանը: Սակայն, մեր տեղեկություններով, Ս. Միքայելյանը նեղ շրջապատում հայտարարել է, որ ինքն այլ բան ասել չէր կարող, եւ նման հայտարարություն անելով՝ ինքն առաջին հերթին՝ պաշտպանել է իր ուսադիրը, որի արժեքը չեն կարող իմանալ բանակում ծառայություն չանցածները: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ԱՄՆ-ից զանգահարել է իր մտերիմ կուսակիցներին եւ հանձնարարել իր բացակայության ընթացքում զգոն լինել անհնազանդ կուսակիցների ու պատգամավորների գործունեության նկատմամբ՝ մինչեւ իր վերադարձը:

«Իմ քայլը» խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ն. Փաշինյանը խմբակցության ներսում չի քննարկել Սասուն Միքայելյանի հարցը, քանի որ չի վստահում նրանց, ուստի այդ հարցը նա քննարկել է իր վստահելի մի քանի կուսակիցների հետ: Նրանք են՝ Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանն ու Էդուարդ Աղաջանյանը: Սասուն Միքայելյանին պատժելու տարբերակներ դեռեւս չեն գտնվել, քանի որ կուսակցությունից նրան հեռացնել չեն կարող, քանի որ նախ՝ Միքայելյանը ՔՊ հիմնադիրներից է, եւ երկրորդ՝ նա կուսակցության կանոնակարգը չի խախտել: Նշենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության անդամները կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել կուսակցության ծրագրին հակասող գործողություններ կատարելու դեպքում: Իսկ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, որեւէ կերպ չի տեղավորվում այս դրույթի տակ ենթադրվող գործողությունների շարքում: Հաջորդ «պատիժը», որը քննարկվել է իշխանական նեղ շրջանակում՝ Ս. Միքայելյանին ԵԿՄ նախագահի պաշտոնից հեռացնելն է, սակայն դա նույնպես բացառվում է, քանի որ այն ընտրովի մարմին է, իսկ ԵԿՄ-ում Ս. Միքայելյանին դեմ դուրս եկողներ գոնե այս պահին չկան: Այսինքն՝ «անհնազանդ» Ս. Միքայելյանին պատժելու մեթոդ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի կարողանում գտնել:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի վերաբերյալ չի խոսել Ս. Միքայելյանի հետ: Բանն այն է, որ Ն. Փաշինյանն այսօր իսկապես իր մի քանի կուսակիցների հետ մնացել է միայնակ, ու նրան ոչ ոք չի համարձակվում ասել, որ վստահելի մարդկանց շրջանակը գնալով նեղանում է, որովհետեւ Փաշինյան վարչապետը կարծում է, որ ինքն ամեն ինչ կարող է անել ու ասել, իսկ մյուսները՝ ոչ: «Իմ քայլը» խմբակցության ներսում դժգոհություններ կան, որ այլեւս դժվար է գտնել մարդկանց, որոնք թշնամաբար չեն վերաբերվում իրենց, քանի որ Ն. Փաշինյանը բոլորին իրար դեմ է հանել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իր դեմ դուրս եկող թիմակիցներին պատժելու համար Ն. Փաշինյանն իր ուրույն մեթոդն ունի. Անմիջապես հարկային ստուգումներ են սկսվում նրանց պատկանող օբյեկտներում: Որպես դրա վառ օրինակ՝ նրանք մատնանշում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ով համարձակվել էր դեմ դուրս գալ Ամուլսարի ծրագրի իրականացմանը:

Մեր տեղեկություններով՝ Կարապետյանի հայտարարություններից անմիջապես հետո հարկային մարմինները ստուգումներ են սկսել Սեւանի ափին գտնվող պատգամավորին պատկանող օբյեկտում: Սակայն Վ. Կարապետյանը պնդում է, որ իր տեսակետը կապված Ամուլսարի հետ, լիովին համապատասխանում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, եւ ամենեւին էլ մեղավոր չէ, որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը վերափոխել է իր դիրքորոշումը՝ ինչպես այդ, այնպես էլ՝ շատ այլ հարցերում: Այնպես որ, խմորումները, որոնք կուտակվել են իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում եւ ՔՊ ներսում, չեն կարող երկար անտեսվել, ու հենց դա է պատճառը, որ Փաշինյանը խուսափում է հանդիպել ըմբոստացող կուսակիցների ու թիմակիցների հետ՝ շատ լավ իմանալով, որ իրեն հակադարձելու են՝ նախկին Նիկոլ Փաշինյանի խոսքերից մեջբերումներ անելով, ինչը, համաձայնեք՝ այնքան էլ հաճելի բան չէ: Բայց, մեր տեղեկություններով՝ այդ հանդիպմանը շատերն են անհամբերությամբ սպասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել ականի վրաՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
Ամենադիտված