ՀՀ պաշտպանության նախարարը շրջայց է կատարել ճամբարային ավանում
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 27-ին այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ճամբարային ավանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստությամբ, պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին:
Շնորհակալություն հայտնելով պահեստազորայիներին զորավարժության մասնակցության բարձր պատրաստատակամության համար՝ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է նմանօրինակ մասշտաբային զորահավաքային միջոցառումների անցկացման կարևորությունն ու արդյունավետությունը և պահեստազորի առանցքային դերակատարությունը հայրենիքի պաշտպանության գործում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն