Տեսանյութ, թե ինչպես են բերման ենթարկում ակտիվիստին
ՏեսանյութերԱրդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու և ճնշումներ գործադրելու մեջ կասկածվող երիտասարդին։
Ոստիկանությունը ավելի ուշ տեսանյութ է տարածել, թե ինչպես են բերման ենթարկում քաղաքական ակտիվիստին:
Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։
Կատարվում է հետաքննություն։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)