Փրկարարները բռնել են 2 շահմար, 1 սահնօձ, 1 գյուրզա տեսակի օձ
Հասարակություն
Սեպտեմբերի 27-28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մասնավորապես` Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 սահնօձ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն