Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ «Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը 

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Նիկոլայ Ռիժկովին

Քաղաքական

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:

«Հարգելի՛ Նիկոլայ Իվանի,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և անկեղծ բարեմաղթանքներ հղում Ձեր նշանակալի հոբելյանի առթիվ:

Տասնամյակներ շարունակ Դուք ազնվորեն և անվերապահորեն ծառայել եք Ձեր պետությանն ու ժողովրդին, և ինչպես Դուք եք նշել մի առիթով` հավատարիմ Ձեր խղճին և սկզբունքներին: Որպես իմաստուն պետական, քաղաքական գործիչ և մարդկային բարձր որակներով օժտված անհատականություն՝ նաև արել եք հնարավորը` ամրապնդելու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, զարգացնելու և խորացնելու հայ-ռուսական միջպետական փոխշահավետ հարաբերությունները: Դուք մշտապես մեծ ուշադրությամբ և ջերմությամբ եք վերաբերվել Հայաստանին և հայ ժողովրդին, որը արժանվույնս գնահատեց Ձեր նվիրվածությունն ու ջանքերը` արժանացնելով Ձեզ Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Տարբեր առիթներով մեր հանդիպումների ժամանակ բազմիցս ասել եմ Ձեզ, որ Հայաստանում Ձեզ ճանաչում և սիրում են որպես հավատարիմ բարեկամի, ով մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին եղել է նրա կողքին, նրա ցավն ու խնդիրներն ընդունել ինչպես իր սեփականը: Հայ ժողովուրդը միշտ հիշում և բարձր է գնահատում Ձեր անձնուրաց գործունեությունը 1988 թվականի դեկտեմբերի ահավոր երկրաշարժից հետո:

Պետական, քաղաքական հմուտ գործչի, խորաթափանց և սրտացավ մարդու, նվիրված բարեկամի այդ որակները իրավամբ արժանացրին Ձեզ մեծ հարգանքի և հեղինակության Ձեր երկրում ու նրա սահմաններից դուրս: Եվ այսօր` Ձեր ծննդյան 90-րդ տարեդարձին, Դուք արժանիորեն վայելում եք հազարավոր մարդկանց՝ Ձեր հանդեպ դրսևորած սերն ու հարգանքը, չնայած դժվարություններով ու ձեռքբերումներով լի Ձեր կյանքի ընթացքում ունեցել եք նաև Ձեզ չհասկացողներ, ինչը չի խանգարել Ձեզ առաջ շարժվել, գործել` երբևէ գործարքի չգնալով Ձեր խղճի հետ:

Կա՞ արդյոք ավելի կարևոր բան, քան կյանքի ինը տասնամյակների հեռվից գոհունակության զգացողությամբ փաստելը, որ Դուք հանգիստ կարող եք քայլել փողոցում և ուղիղ նայել մարդկանց աչքերի մեջ:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, անսահման երջանկություն և բարօրություն Ձեզ և Ձեր ընտանիքին, ուժ ու կորով, արևշատություն Ձեզ՝ Ձեր կյանքի հետագա տարիներին»,-ասված է ՀՀ 3-րդ նախագահի շնորհավորական ուղերձում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանը
Ամենադիտված