Հրշեջներն Սպիտակում մարել են հարսանյաց սրահի հրդեհը
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 29-ին, ժամը 02:00-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ հարսանյաց սրահի տանիքում, ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 135 հասցեում գտնվող «Սոֆյա» հարսանյաց սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:03-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերի և կախովի առաստաղից մոտ 50 քմ հատվածը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն