Արագածոտնի մարզում ՊԱԶ-ը բախվել է ԿԱՄԱԶ-ին կցված թնդանոթին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ՊԱԶ մակնիշի ավտոբուսը, Արմավիր - Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում բախվել է ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված թնդանոթին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն