ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծը Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել 

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

Տնտեսություն

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի ծախսերն աճել են 7.4% ով կամ 49.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է՝ կենսաթոշակների, հիմնական միջոցների գծով ծախսերի, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, պետական պարտքի սպասարկման, դրամաշնորհների և այլ ծախսերի աճով:

 

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 639.5 մլրդ դրամ` 76.3%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Նախորդ տարվա համեմատ՝ նշված ծախսերն աճել են 7%-ով կամ 41.7 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 60.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, շուրջ 4.3 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի, համապատասխանաբար, 77.2%-ը և 70.7%-ը: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ՝ նշված ծախսերն աճել են, համապատասխանաբար, 7.4%-ով և 5.3%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով՝ պետական բյուջեից օգտագործվել է շուրջ 130.9 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 74.6%-ը և 5.3%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 29.6 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 69.8%-ը: Մասնավորապես, նշված գումարից 19.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 9.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 28.8%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի՝ սպասարկման ծախսերի աճի հաշվին: Պետք է ընդգծել, որ գնաճի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական շուկայում դիտարկվող տոկոսադրույքների ընդհանուր աճի միտումը գրեթե չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա, քանի որ, միջին և երկարաժամկետ առումներով, դրամական շուկայի մասնակիցների կողմից շարունակում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն և հուսալի միջոց:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 15.1 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 79.5%-ը և 4.5%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Շուրջ 79.1 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 77.6 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.3 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին և 179 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես, համայնքների բյուջեներին տրամադրվել են 27 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք պահպանվել են նախորդ տարվա մակարդակին: Դրամաշնորհների տարեկան ծրագիրը, ընդհանուր առմամբ, կատարվել է 83.7% ով, իսկ նախորդ տարվա համեմատ՝ նշված ծախսերն աճել են 6.7% ով: 
2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի ծախսերի 29.4%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 211.6 մլրդ դրամ` 79%-ով ապահովելով ծրագրի կատարումը և 5.2%-ով կամ 10.5 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Մասնավորապես` նշված գումարից 156.9 մլրդ դրամ (81.9%) են կազմել կենսաթոշակները, 54.7 մլրդ դրամ (71.7%)` նպաստները:  
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 108.3 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով տարեկան ծրագրի 70.3% ը և 7.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:  
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում կազմել են 79.6 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 75.4%-ը: Մասնավորապես, 81 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց ծրագիրը կատարվել է 74.7%-ով: Շուրջ 1.5 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` կազմելով տարեկան ծրագրի 48.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն աճել է 10.9%-ով, հիմնականում՝ պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի աճով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ
Ամենադիտված