«Ռուբինյանց» փողոցի արագաչափ-տեսախցիկի պատմության շարունակությունը
Հասարակություն
Ի պատասխան վարորդների դիմում-բողոքներին՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ուղարկում է նույն բովանդակությամբ գրություններ՝ առանց հիմնավորման մերժելով որոշումն անվավեր ճանաչելու պահանջը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ոչ իրավաչափ գրությունն այստեղ: Ճանապարհային ոստիկանության կողմից ուղարկված գրություններն առաջարկում ենք բողոքարկել վերադասության կարգով` ՀՀ ոստիկանության պետի անունով:
Բողոքարկման համար անհրաժեշտ դիմումի ձևին և բովանակությանը ծանոթացեք այստեղ: Դիմում-բողոքները անհրաժեշտ է ուղարկել ծանուցումով պատվիրված նամակով հետևյալ հասցեով' ք. Երևան 0025, Նալբանդյան 130 (ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին):
«ԱՔԻԼԵՍ ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում