Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենով բեռնված ևս 26 վագոն Արարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործով ևս մեկ ուկրաինացի է ձերբակալվել Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներին Բունդեսթագում զինվորական չկա, մեր Պառլամենտը ոնց որ կազարմա լինի. ուր գնում ես, զինվորական է.Ղազարյան Իմ գործընկերոջն ապօրինի հեռացրեցին նիստերի դահլիճից. Արամ Վարդևանյան Ամեն խոսքից հետո սադրիչ քոմենթներ են անում. մեռանք ասելով՝ մի՛ արեք. Դավիթ Ղազինյան «Երբ հանդիպեմ, խոսեմ, կհայտնեմ». Մանավազյանը` Աննա Հակոբյանի հետ հանդիպման մասին Թրամփը Սեուլին քաշում է Իրանի պատերազմի մեջ. Նստած ենք, բայց ծնկաչոք չենք․ Դավիթ Բաբայան Իրավիճակը սրվեց. Ալեքսանյանը պահանջեց, որ Ղազինյանը հեռանա դահլիճից, ներս կանչեց ՊՊԾ-ին ՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Վոդյանսկոյեն Պարոն Կարապետյան, ո՞նց եք. տպավորություն է՝ Լորդերի պալատից եք եկել, օսլայած օձիքով 

ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9 %-ով

Տնտեսություն

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.8%-ով կամ ավելի քան 61.3 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, տուրքերի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 93.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 1.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 15.8 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրված մուտքերի 76.2%-ը: 

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 540.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որից ավելի քան 1.2 մլրդ դրամը կազմել են արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտները: Առանց արտաբյուջետային մուտքերի պետական բյուջեի հարկերի ու տուրքերի տարեկան ծրագրի կատարողականը կազմում է 82.6%, իսկ դրանք հաշվի առած` 82.5% (արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտների կատարողականը կազմել է 53.2%): 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 9.9%-ով կամ 48.6 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:
Հարկերի և տուրքերի 50%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 270.3 մլրդ դրամ և 8.2%-ով կամ 20.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 171.5 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 98.7 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 31.3 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 21.7 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 9.6 մլրդ դրամ: 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.5% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 83.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 29%-ով կամ 18.8 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 66 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 8.7%-ով կամ 5.3 մլրդ դրամով: 
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 29.8 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.5%-ը և 18.2%-ով կամ 4.6 մլրդ դրամով գերազանցել 2010 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 17.9 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով տարեկան ծրագրի 82.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 11.4%-ով կամ 1.8 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 17.4 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:
2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 10.4 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 32.2% ով կամ 2.5 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու, օգտակար հանածոների արդյունահանման և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել 13.3 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնավորապես` 5.3 մլրդ դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 2.7 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 1.6 մլրդ դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, 901.4 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 870 մլն դրամ` ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղու ներմուծման թույլտվության համար սակագնային քվոտայի վճարը, 419.7 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 289 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, 41.9 մլն դրամ` արտոնագրային վճարները և 1.2 մլրդ դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 26.9% ով կամ 2.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ռոյալթիի և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարների աճով: 
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 102.3 մլրդ դրամ` 82.9%-ով ապահովելով տարեկան կանխատեսված ցուցանիշը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 12.1%-ով կամ 11 մլրդ դրամով: 
2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 12.5 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրով նախատեսվածի 45.5%-ը: Նշված գումարից 11.3 մլրդ դրամը ստացվել է Եվրամիության աջակցության շրջանակներում: Շուրջ 1.2 մլրդ դրամ է մուտքագրվել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` կազմելով ծրագրով նախատեսվածի 84.2% ը, առանց որի պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմում է 43.4%: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ստացված դրամաշնորհներն աճել են 2.1 անգամ կամ շուրջ 6.6 մլրդ դրամով: 
2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 34.8 մլրդ դրամ` 86.9%-ով ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 13.4 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 78.6%-ով: Առանց վերջիններիս այլ եկամուտների հունվար-հոկտեմբերի փաստացի ցուցանիշի գծով արձանագրվել է տարեկան ծրագրի 93% կատարողական: Այլ եկամուտների ծրագրի նշված բարձր կատարողականը հիմնականում ապահովվել է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինների և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի հաշվին, որոնք գերազանցել են տարեկան ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 15.1, 46.9 և 60.1 տոկոսով: Ի տարբերություն նշված եկամտատեսակների` ցածր կատարողական է գրանցվել տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից մուտքերի գծով, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 30.4%-ով, առանց արտաբյուջետային միջոցների` 65.2% ով: Հաշվետու ժամանակահատվածում 4.9 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 78.2%-ը, առանց արտաբյուջետային միջոցների` 87.8%-ը, իսկ ձեռնարկությունների և գույքի (բացառությամբ հողի) վարձակալության վարձավճարների գծով մուտքագրվել է շուրջ 437.6 մլն դրամ կամ տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 59%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 12.3%-ով կամ 4.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների նվազմամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենով բեռնված ևս 26 վագոնԱրարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը«Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործով ևս մեկ ուկրաինացի է ձերբակալվելԱՄՆ պետական պարտքը մինչև 2030 թվականը կարող է հասնել 50 տրիլիոն դոլարիԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինԲունդեսթագում զինվորական չկա, մեր Պառլամենտը ոնց որ կազարմա լինի. ուր գնում ես, զինվորական է.ՂազարյանՆԱՏՕ-ն հայտարարել է Իրանից հնարավոր հարվածներին դիմակայելու պատրաստակամության մասինԻմ գործընկերոջն ապօրինի հեռացրեցին նիստերի դահլիճից. Արամ ՎարդևանյանԱմեն խոսքից հետո սադրիչ քոմենթներ են անում. մեռանք ասելով՝ մի՛ արեք. Դավիթ ՂազինյանԶելենսկու գրասենյակում Կլիմենկոյի հնարավոր վերանշանակումը հայհոյանքով են մեկնաբանել«Երբ հանդիպեմ, խոսեմ, կհայտնեմ». Մանավազյանը` Աննա Հակոբյանի հետ հանդիպման մասինՈւկրաինական գերությունից վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են ԲելառուսումԱնապայի փողոցներում վառ վարդագույն աղավնիներ են հայտնվել․ ոստիկանությունը ստուգում է՝ ով է ներկել թռչուններինԱզարովը ԵՄ-ին մեղադրել է Ուկրաինայի մետալուրգիան «վերջնականապես կործանելու» մեջՌուսաստանը դադարեցրել է Վրաստանից կարտոֆիլի ներմուծումըԹրամփը Սեուլին քաշում է Իրանի պատերազմի մեջ. Նստած ենք, բայց ծնկաչոք չենք․ Դավիթ ԲաբայանԷստոնիայում տղամարդը դատարանով չեղարկել է «Russia» գրությամբ շորտերի համար նշանակված տուգանքը Իրավիճակը սրվեց. Ալեքսանյանը պահանջեց, որ Ղազինյանը հեռանա դահլիճից, ներս կանչեց ՊՊԾ-ինNABU-ն հրապարակել է Զելենսկու գրասենյակի պաշտոնյաների՝ Sense Bank-ի շուրջ զրույցների ձայնագրություններըՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ՎոդյանսկոյենՈւկրաինայում հակակոռուպցիոն մարմինները գործողություն են սկսել Զելենսկու շրջապատի դեմNASA-ն ցուցադրել է Լուսնի վրա Falcon 9-ի հարվածից առաջացած խառնարանըՊարոն Կարապետյան, ո՞նց եք. տպավորություն է՝ Լորդերի պալատից եք եկել, օսլայած օձիքովԱԽ քարտուղարը Եգիպտոսի դեսպանի հետ տարածաշրջանային զարգացումներն է քննարկելՇվեյցարիան սահմանափակումներ է մտցրել զորակոչային տարիքի ուկրաինացիների համարԲրազիլիայի ֆուտբոլի լեգենդը իսլամ է ընդունելԱրջը վրանից դուրս է քաշել և սպանել 29-ամյա զբոսաշրջիկիԻսրայելի թիրախը Սիրիայում Թուրքիան էր․ AxiosՀայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունումՉինաստանում ռուսական նավի երեք նավաստի է մահացելՓորձագետը հայտարարել է, որ նոր անօդաչուներով հնարավոր է Ուկրաինան ամբողջությամբ հոսանքազրկելՌուսաստանում թվային ռուբլով բոլոր գործարքները քաղաքացիների համար անվճար կլինեն Պատմությունը ձեզ հիշելու է որպես եռապատերազմի ու ժողովրդին մանիպուլացնող կուսակցություն. ԿարապետյանԴուք կարո՞ղ եք արձանագրել, որ ՌԴ-ն մեզ համար թշնամի երկիր է. Գրիգորյանը՝ ՔՊ-ինՈՒՂԻՂ․ Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստԱյո, մենք գնալու ենք ԵՄ. Արման ԵղոյանԹրամփը երեք օրով հետաձգել է Կանադայի դեմ նոր 50% մաքսատուրքերի կիրառումը«Ադրբեջանը 2016-ին պարտվեց թե՛ ռազմաճակատում, թե՛ բանակցային սեղանի շուրջ». ՇարմազանովՆոր պաշտոնում առաջին հանդիպումը․ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականին«Նոա»-ի մեծ հաշվարկը կարող է ձախողվել․ ով է լինելու ՀՖՖ նոր նախագահըԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ «Պարո՛ն Եղոյան, Մարիա Կարապետյանի կամ Ռուբեն Ռուբինյանի մոտ դասընթացներ անցե՛ք». ՍաղաթելյանՕդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա Պարզվել են երեկ Նոր Հաճն քաղաքում վերամբարձ կռունկի ճոպանի կտրվելու հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը#ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալներիՀԾԿՀ-ում քննարկվել է հանրային ենթակառուցվածքների տվյալները ազգային գեոպորտալին ինտեգրելու գործընթացըԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի համար Ադրբեջանը գլխագին էր սահմանել.Արեգա Հովսեփյանը՝ Վահագն ԱլեքսանյանինՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի զինուժի համար նախատեսված վառելիքի պահեստների խոցման մասինՈւկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը կոչ է արել նախագահական ընտրություններ անցկացնել
Ամենադիտված