Փաստատաբանները Ոստիկանությունից ծանուցում չեն ստացել
Իրավունք
Փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը Ոստիկանության կողմից ծանուցում չեն ստացել ներկայանալու Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչություն: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը, հերքելով Ոստիկանության այսօր տարածած հաղորդագրություն, ըստ որի 2012 թ. հուլիսի 27-ին համապատասխան գրություն է ուղարկվել փաստաբաններ Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին, որով նրանք 2012 թ. օգոստոսի 1-ին, ժամը 17.00-ին, հրավիրվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն' համապատասխան դատավարական փաստաթղթերին ծանոթանալու և պատճենները ստանալու նպատակով:
Եգորյանի խոսքերով, իրենք ամբողջ աղմուկը բարձրացրել էին, որ իրենց հնարավորինս շուտ կանչեն Ոստիկանություն՝ նյութերին ծանոթանալու: «Ինչո՞ւ պիտի չներկայանանք»:
Հիշեցնենք, որ փաստաբանները պահանջում են անհապաղ իրենց տրամադրել «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնց քրեական դատավարության օրենսգրքի ուժով իրենք ունեն ծանոթանալու իրավունք:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում