ՄԻՊ. Գյումրու քաղաքապետարանը կատարեց իր պարտականությունը
Իրավունք
«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթում տպագրված հոդվածներից մեկում Սվետլանա Լալայանը պատմում էր, որ իրենց ընտանեկան գերեզմանոցի տարածքում պարբերաբար աղբ են լցնում, իսկ քաղաքապետարանն էլ մի աղբաման է տեղադրել հենց գերեզմանոցի կողքին:
Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի աշխատակիցները մամուլում տպագրված նյութի հետքերով կապնվեցին տիկին Լալայանի հետ և առաջարկեցին Պաշտպանի աջակցությունը խնդրի լուծման գործում:
Պաշտպանին ուղղված իր դիմումում Սվետլանա Լալայանը խնդրում էր իր հարցը որևէ կերպ լուծել, քանի որ պատկան մարմիններին ուղղված նրա բազմաթիվ բողոքները մինչ օրս անարձագանք են մնացել:
Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի աշխատակիցները տիկին Լալայանի խնդրի շուտափույթ լուծման նպատակով գրություն ուղարկեցին Գյումրու քաղաքապետարան:
Այսօր առավոտյան տեղեկացանք, որ Սվետլանա Լալայանի ընտանեկան գերեզմանոցի տարածքն ամբողջությամբ մաքրվել է, իսկ աղբամանը` հանվել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում