Մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդդեմ «Մեկ ազգ» կուսակցության
Իրավունք
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Բանավան-Քոչինյան փողոցում գտնվող սյուներին փակցված են պաստառներ, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը՝ «Դատապարտե´ք նույնասեռամոլությունը»: Այս մասին Պաշտպանին ուղղված իր դիմումում հայտնել է մի քաղաքացի:
Գործն ուսումնասիրելով և նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով ամրագրված է անձանց խտրականության բացառման իրավունքը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հանձնարարականով անդամ երկրներին առաջարկված նույնասեռականների նկատմամբ խտրականություն ցուցաբերող ցանկացած անձի նկատմամբ պատասխանատվության միջոցների ձեռնարկումը, Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ առաջարկելով հայտնել տեղեկություններ վերոնշյալ հանգամանքների առնչությամբ, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ խտրական վերաբերմունք արտահայտող բոլոր պաստառների վերացման ուղղությամբ:
Նշենք, որ նման բովանդակությամբ պաստառներ սովորաբար քաղաքով մեկ փակցնում է «Մեկ ազգ» կուսակցությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում