Բողոքի ակցիա Դատախազության շենքի առջև
Իրավունք
Այսօր ժամը 14:00-ին Գլխավոր դատախազության շենքի առջև կրկին տեղի կունենա բողոքի ակցիա ապօրինի կերպով դատապարտված Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գևորգյանին անհապաղ արդարացնելու ու ազատ արձակելու պահանջով։
Նախաձեռնությունը պահանջում է.
1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին,
2. Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին,
3. Կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների' Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը դեռևս գտնվում է ՀՔԾ վարույթում,
4. Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին,
5. Պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում