Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Փուչիկների գործով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել է ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին

Իրավունք

2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել է ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին:

Միջնորդագրերն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ
պարոն Տ. Սարգսյանին

Մեծարգո պարոն վարչապետ,

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի խումբ երիտասարդների կողմից գլխավերևում պահվող գազով լիցքավորված փուչիկների բռնկման հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով (այն է՝ դուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք առաջացրել են ծանր հետևանքներ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում կատարված դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննության եզրակացության հետևությունների և քննչական փորձարարություն արդյունքների համադրությունը գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ հիմք է տվել հանգելու եզրակացության, որ մեթան գազով լիցքավորված փուչիկները պայթել են փուչիկների տեղակայման հատվածում առաջացած պայթյունավտանգ խառնուրդի և պայթյունի գործոնների, մասնավորապես՝ բարձր ջերմաստիճանի և բաց կրակի ներգործությունից: Պայթելուց հետո փուչիկների ռետինե մնացորդները բռնկվել են՝ առաջացնելով հրդեհի լոկալ օջախներ, ընդ որում, վերը նշված պայթյունավտանգ խառնուրդն առաջացել է փուչիկներից մեթան գազի արտահոսքի հետևանքով, իսկ խառնուրդի բոցավառումը հարուցվել է բաց կրակի աղբյուրից, ինչպիսին է այրվող լուցկին, կրակայրիչն և այլն:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է Երևան քաղաքի բնակիչ Սերոբ Հրաչիկի Բոզոյանը, որը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում 2012թ. մայիսի 4-ին կայանալիք զանգվածային միջոցառման կազմակերպիչներից 2012թ. մայիսի 3-ին ստանալով երկինք բաց թողնելու համար նախատեսված 7.000 հատ փուչիկներ լիցքավորելու պատվեր, սպառման համար անվտանգ հելիում գազի փոխարեն փուչիկները լիցքավորել է սեղմված բնական /մեթան/ գազով, նախապես իմանալով, որ այրվող գազ հանիսացող, որպես այլընտրանքային վառելիք տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչների համար կիրառվող սեղմված բնական /մեթան/ գազը օդի հետ շփվելիս վեր է ածվում պայթյունավտանգ խառնուրդի, որն էլ բաց կրակի դեպքում առաջացնում է պայթյուն:

Հատկանշական է, որ համաձայն նախաքննության տվյալների՝ Սերոբ Բոզոյանը, հանդիսանալով առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մասնավոր անձ, 2012թ. հունվար ամսից սիստեմատիկնաբար զբաղվել է իր իսկ կողմից գազով լիցքավորվող փուշիկների մանրածախ առևտրով, որն իրականացրել է մայրաքաղաքի տարբեր հասարակական վայրերում, ընդ որում, բոլոր դեպքերում փուչիկները տնայնագործական եղանակով ու նույնաբնույթ սարքերի կիրառմամբ լիցքավորել է սեղմված բնական /մեթան/ գազով, այն նախապես մասնավոր կարգով ձեռք բերելով տարբեր ավտոմեքենաների վարորդներից:

Տվյալ դեպքում ևս Սերոբ Բոզոյանը նույն եղանակով տարբեր աղբյուրներից ձեռք բերելով պատվերի կատարման համար անհրաժեշտ քանակի մեթան գազ, այն տեղափոխել է իր ընկերոջը պատկանող՝ Երևան քաղաքի Լեոյի փողոց, 60 հասցեում գտնվող տուն, որտեղ էլ 2012թ. մայիսի 4-ին սեղմված բնական /մեթան/ գազով լիցքավորել է շուրջ 7.000 հատ փուչիկներ և նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում դրանք տեղափոխելով «Հանրապետության հրապարակ» մետրոկայանի հարևանությամբ գտնվող տարածք, իրացրել, հանձնելով պատվիրատուներին, որի դիմաց նրանցից առձեռն ստացել է վերջնական հաշվարկով 770.000 դրամ կանխիկ գումար:

Այնուհետև փուչիկները բաժանել են միջոցառման մասնակիցներին, ովքեր դրանք տեղափոխել են Հանրապետության հրապարակ, որտեղ երեկոյան ժամը 19-ի սահմաններում փուչիկները բռնկվել, պայթել են՝ միջոցառման մասնակիցներից 228 մարդկանց պատճառելով տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ 2 մարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 60 մարդու առողջությանը՝ միջին ծանրության վնաս, 126 մարդու առողջությանը՝ թեթև վնաս և 40 մարդու առողջությանը՝ առանց առողջության կարճատև քայքայման հատկանիշների մարմնական վնասվածքներ:

Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը քրեական պատասխանատվություն է սահմանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար, որով անզգուշությամբ վնաս է պատճառվել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Որոշակի համադրումների պարագայում պայթյունավտանգ մեթան գազի անարգել շրջանառության, դրա անվերահսկելի իրացման, ձեռք բերման, փոխադրման ու օգտագործման հանգամանքները, որպիսիք տվյալ դեպքում առկա են Սերոբ Բոզոյանի և վերոհիշյալ առումներով դեպքին առնչված այլ անձանց գործողություններում, դուրս են մնացել քրեաիրավական որակման շրջանակներից այն պատճառով, որ թեև ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի՝ 2003թ. մայիսի 27-ի N 524-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների 13-րդ կետի համաձայն՝ «Զանգվածային միջոցառումներ անցկացնող օբյեկտները և անձինք /պատասխանատուները/ միջոցառումներ անցկացնելուց առաջ ապահովում են հրդեհային անվտանգության սահմանված պահանջները», սակայն ՀՀ գործող օրենսդրությունը չի ամրագրում մեթան գազի փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոններ, որի պատճառով քննության առնված սույն մասնավոր դեպքում հնարավոր չի եղել փուչիկները մեթան գազով լիցքավորած կամ դրանք Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց արարքները որակել ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, իսկ ընդհանուր առմամբ բացակայում է քննարկվող ոլորտում հանրավտանգ հետևանքների կանխարգելման և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացման նպատակով քրեաիրավական միջոցներ ձեռնակելու հնարավորությունը:

Նախաքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները վկայում են նաև, որ մեթան գազին վերաբերող ստանդարտների, դրա արտադրության, պահպանման, փոխադրման և օգտագործման անվտանգության ՀՀ տարածքում գործող կանոնները խիստ թերի են, չեն ներառում մեթան գազի փաստացի օգտագործման բոլոր ոլորտները, բացակայում են մեթան գազի համապատասխանության գնահատման բնագավառում տեխնիկական կանոնակարգերը, հստակ ամրագրված չէ մեթան գազին առնչվող ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող և արտադրանք իրացնող սուբյեկտների և վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը:

Տվյալ իրողությունը խիստ մտահոգիչ է հաշվի առնելով ազգաբնակչության կողմից գազով լիցքավորված փուչիկների սպառման տարածվածությունը՝ սկսած մանրածախ առևետրի բազմաթիվ անարգել դեպքերից մինչև դրանց մեծաքանակ կիրառումը զանազան հանդիսությունների ու այլ զանգվածային միջոցառումների ժամանակ տարբեր ժամանցային ու հասարակական վայրերում, ինչի կապակցությամբ մեթան գազի շրջանառության ու կիրառման նկատմամբ ներկայացվող պահանջները և համապատասխան ոլորտներում վերահսկողական գործառույթներ իրականացնելու փաստացի առկա վիճակը ստեղծում է հրդեհային վտանգների նախադրյալներ և իրական սպառնալիք քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Այսպիսով, հիմք ընդունելով կատարված նախաքննության արդյունքները և նկատի ունենալով տեղի ունեցած նախադեպը, անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկելու համապատասխան միջոցներ նմանօրինակ դեպքերին նպաստող հանգամանքները բացառելու ուղղությամբ, ինչը ենթադրում է տվյալ ոլորտում գործող նորմատիվ պանանջների արդիականացում և հստակեցում, ոլորտում (անկախ սեփականության ձևից) համապատասխան գործառույթներ իրականացնող աշխատողների պարտադիր հրահանգավորում և լիցենզավորում, վերահսկողական գործառույթների կազմակերպման ու իրականացման պատշաճ մակարդակի ապահովում։

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով զանգվածային միջոցառումների ընթացքում ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգության ապահովման առաջնահերթ անհրաժեշտությունը, վերանայման կարիք ունի զանգվածային միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործընթացները կանոնակարգող նորմատիվ բազան՝ այդպիսի միջոցառումների կազմակերպման, արտոնման ու անցկացման համար պատասխանատու անձանց շրջանակը և անվտանգության ապահովման նկատառումով նրանց ներկայացվող պահանջները հստակ ամրագրելու, համապատասխան պահանջների կատարման նկատմամբ պատշաճ կանոնակարգված վերահսկողություն իրականացնելու առումով՝ ապահովելով սահմանված կանոնակարգերի միատեսակ կիրառումը հանրապետության ողջ տարածքում:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ հիմնախնդրի կարգավորման նպատակով իրավասու մարմիններին տալ համապատասխան հանձնարարականներ:
Խորին հարգանքով՝

ՀՀ արդարադատության
պետական խորհրդական՝ Ա. Հովսեփյան

ք. Երևան, 31.07.2012թ.»

 

«Երևանի քաղաքապետ
պարոն Տ. Մարգարյանին

Հարգելի պարոն Մարգարյան,

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի խումբ երիտասարդների կողմից գլխավերևում պահվող գազով լիցքավորված փուչիկների բռնկման հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է Երևան քաղաքի բնակիչ Սերոբ Հրաչիկի Բոզոյանը, որը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում 2012թ. մայիսի 4-ին կայանալիք զանգվածային միջոցառման կազմակերպիչներից ստանալով երկինք բաց թողնելու համար նախատեսված 7.000 հատ փուչիկներ լիցքավորելու պատվեր, սպառման համար անվտանգ հելիում գազի փոխարեն փուչիկները լիցքավորել է սեղմված բնական /մեթան/ գազով, նախապես իմանալով, որ այրվող գազ հանիսացող, որպես այլընտրանքային վառելիք տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչների համար կիրառվող սեղմված բնական /մեթան/ գազը օդի հետ շփվելիս վեր է ածվում պայթյունավտանգ խառնուրդի, որն էլ բաց կրակի դեպքում առաջացնում է պայթյուն, ինչը և տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում, երբ փուչիկները բռնկվել, պայթել են՝ միջոցառման մասնակիցներից 228 մարդկանց պատճառելով տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ:

Սերոբ Բոզոյանին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որով անզգուշությամբ վնաս է պատճառվել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

Հատկանշական է, որ համաձայն նախաքննության տվյալների, Սերոբ Բոզոյանը, հանդիսանալով առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մասնավոր անձ, 2012թ. հունվար ամսից սիստեմատիկնաբար զբաղվել է իր իսկ կողմից գազով լիցքավորվող փուշիկների մանրածախ առևտրով, որն իրականացրել է մայրաքաղաքի տարբեր հասարակական վայրերում, ընդ որում, բոլոր դեպքերում փուչիկները տնայնագործական եղանակով ու նույնաբնույթ սարքերի կիրառմամբ լիցքավորել է սեղմված բնական /մեթան/ գազով, այն նախապես մասնավոր կարգով ձեռք բերելով տարբեր ավտոմեքենաների վարորդներից:

Այսպիսով, նախաքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրություններով ի հայտ է բերվել մեթան գազի արտադրության, պահպանման, փոխադրման և օգտագործման առկա կանոնների և համապատասխան գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փաստացի վիճակի ակնհայտ անհամապատասխանությունը անվտանգության տարրական պահանջներին, որպիսի իրողությունը խիստ մտահոգիչ է հաշվի առնելով ազգաբնակչության կողմից գազով լիցքավորված փուչիկների սպառման տարածվածությունը՝ սկսած մանրածախ առևետրի բազմաթիվ անարգել դեպքերից մինչև դրանց մեծաքանակ կիրառումը զանազան հանդիսությունների ու այլ զանգվածային միջոցառումների ժամանակ տարբեր ժամանցային ու հասարակական վայրերում, ինչը առավելապես բնորոշ է Երևան քաղաքին:

Հիմք ընդունելով նախաքննության արդյունքները Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվել է համապատասխան հաղորդում՝ ոլորտի պատշաճ կանոնակարգման վերաբերյալ մի շարք գործնական առաջարկներով: Դրանց շարքում մասնավորապես նշվել է, որ նկատի ունենալով զանգվածային միջոցառումների ընթացքում ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգության ապահովման առաջնահերթ անհրաժեշտությունը, վերանայման կարիք ունի զանգվածային միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործընթացները կանոնակարգող նորմատիվ բազան՝ այդպիսի միջոցառումների կազմակերպման, արտոնման ու անցկացման համար պատասխանատու անձանց շրջանակը և անվտանգության ապահովման նկատառումով նրանց ներկայացվող պահանջները հստակ ամրագրելու, համապատասխան պահանջների կատարման նկատմամբ պատշաճ կանոնակարգված վերահսկողություն իրականացնելու առումով:

Մինչդեռ մինչև պահանջվող կարգավորումների իրագործումը առկա է հրատապ անհրաժեշտություն գործող նորմատիվ բազայի շրջանակներում համարժեք վերահսկողության տակ առնելու վերոհիշյալ բնույթի հանրավտանգ հետևանքների նախադրյալներ պարունակող բոլոր գործընթացները՝ Ձեր իրավասության սահմաններում համապատասխան ծառայություններին և պաշտոնատար անձանց տալով կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ արդարադատության
պետական խորհրդական՝ Ա . Հովսեփյան

ք. Երևան, 31.07.2012թ.»

Գլխավոր դատախազության մամլո ծառայություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված