Ֆուտբոլի երիտասարդական թիմը ևս Իտալիայում է
Սպորտ
Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ժամանել է Իտալիա:
Այս մասին փոխանցում է ֆեդերացիան: Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց իտալական Կատանիա քաղաք, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի ԵՎՐՈ 2021-ի որակավորման խմբային փուլի հանդիպումը Իտալիայի ընտրանու հետ: Թիմը հանգրվանել է «Գրանդ Օտել Բայա Վերդե» հյուրանոցում։ Նոյեմբերի 17-ին մեր ընտրանին կանցկացնի մեկ մարզում, իսկ նոյեմբերի 18-ին կկայանա երիտասարդական հավաքականի նախախաղային մարզումը «Ցիբալի» մարզադաշտում:
Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն