Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տաքսու հայ վարորդի սպանության մեջ կասկածվողին
ԱՄՆ
Ոստիկանությունը Լոս Անջելեսում ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է տաքսու հայ վարորդին դաժանաբար դանակահարելով սպանելու մեջ:
Այս մասին հաղորդում է «KTLA 5-ը»:
Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի և Լոս Անջելեսի վարչական շրջանի պատասխանատուների տվյալներով՝ այդ մարդը ուրբաթ օրը՝ ժամ 18։00-ին ավտոկայանատեղիում դանակահարելով սպանել է 68-ամյա Օգանես Փափազյանին: Ավելի ուշ հայտնաբերվել է 32-ամյա Վիկտոր Դանիել Տորեսը, որը կասկածվում է Փափազյանի սպանության մեջ: Ականատեսները պատմել են, որ Փափազյանը նոր էր իր դեղին տաքսիով մտել ավտոկայանատեղի, երբ երկու տղամարդ վազել են հետևից: Տղամարդկանցից մեկը հարձակվել է Փափազյանի վրա՝ նրա պարանոցին հասցնելով դանակի հարվածներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)