Ոստիկանության 52-ամյա ծառայողը, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու փրկել 82-ամյա ծերունու կյանքը
Հասարակություն
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 82-ամյա Հ. Սեդրակյանը ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է Վարդաքար գյուղում գտնվող ջրամբարը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ պահին նույն ջրամբարում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության ավագ, 52-ամյա Հովհաննես Մնոյանը նկատել է և, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու այնտեղից դուրս բերել այդ քաղաքացուն:
Փաստի առթիվ ոստիկանության Գյումրու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Թե ինչն է եղել պատճառը, որ 82-ամյա ծերունին փորձել էր այդ կերպ վերջ տալ իր կյանքին՝ դա պարզ կլինի հետաքննության ընթացքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն