Սաակաշվիլին հայտարարել է՝ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին
Քաղաքական
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԶԼՄ-ներում տարածված Նախիջևանը և Կուր-Արաքսյան խառնարանը Հայաստանին վերադարձնելու մասին իրեն վերագրված խոսքերը ապատեղեկատվություն են: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Նա նշել է, որ և՛ նախագահության տարիներին, և՛ դրանից հետո իր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել՝ սահմանների փոփոխությունն անընդունելի է:
Սահակաշվիլին հայտարարել է, որ հակամարտությունները լուծման մեկ տարբերակ ունեն՝ Հարավային Օսիան ու Աբխազիան պետք է վերադարձվեն Վրաստանին, իսկ Արցախը՝ Ադրբեջանին:
Սաակաշվիլին նաև հավելել է, որ Ալիևին համարում է եղբայր, իսկ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն