Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Ուժի իրավունքը մեր երկրում մենաշնորհել է բարոյականությունից զուրկ անձանց մի խումբ. «Վահե Ավետյան» հասարակական շարժում

Իրավունք

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Օգոստոսի 2-ին ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանի ծննդյան օրն էր, նա պիտի դառնար 33 տարեկան: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր, հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի (հանրությանը հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ) թիկնազորի կողմից ծեծի միջոցով առանձնակի դաժանությամբ նրան սպանելու, իսկ նրա ծառայակից ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքը հերթական անգամ մերկացրեց քրեաօլիգարխիկ համակարգի կողմից հանրությանը սարսափով հնազանդեցնելու և իշխելու՝ «ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ» չհռչակված կարգախոսով բնութագրվող քաղաքականությունը:

Արդար քննության պարագայում Հարսնաքարի գործում արդեն պետք է տրված լինեին հիմնական հարցերի պատասխանները: Մինչդեռ դեպքից անցել է շուրջ մեկ ու կես ամիս, սակայն հանրությունը չունի քննությամբ պարզված որևէ համոզիչ պատկեր, թե ինչ է կատարվել Հարսնաքարում և ովքեր են մեղավորները:

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանները հայտարարություն են տարածել, որ ոստիկանությունը միտումնավոր ձգձգում է գործի քննությունը:

Ուշագրավ է նաև, «Մարտի 1-ի» մինչ օրս չբացահայտված գործում հմտացած ոստիկանության աշխատակցին 'Վահագն Հարությունյանին գործի քննությունը հանձնելը: Վերջին հանգամանքը, ինչպես նաև մինչ Վահե Ավետյանի մահվան արձանագրումը ներկայացված մեղադրանքը նրա մահվանից հետո վերավորակելիս ակնհայտորեն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը որպես այդպիսին որակելուց խուսափելը ծանրակշիռ հիմքեր է տալիս ենթադրելու, որ փորձ է արվում այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց:

Մյուս կողմից, այս երևույթը վկայում է այն մասին, որ ռեժիմը չի կարողանում իր համար վստահելի և հուսալի կադրեր գտնել ոստիականական համակարգում, հակառակ դեպքում ստիպված չէր լինի նման վարկաբեկված անձի հանձնարարել հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս գործի քննությունը: Պարզ է դառնում, որ ոչ ոք չի ցանկանում պաշտպանել այն իշխանությանը, որը կոծկում է ազգային բանակի սպայի սպանությունը' նույն այդ բանակն ու անգամ ոստիկանությունը պատրաստ չեն դրան:

Իշխանության հաշվարկը պարզ է՝ ժամանակ ձգել, մինչև հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի և իշխող համակարգը ինչպես նախորդ տարիներին հերթական անգամ կկոծկի գործը և արժանի պատժից կազատի յուրայիններին:

Սակայն այդ մոտեցումը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ անցել են Պողոս Պողոսյանի սպանության ժամանակները: Հայաստանում ներկայումս առկա է գրագետ և երիտասարդ նոր սերունդ և ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը շատ լավ է հասկանում ու պատկերացնում վարչախմբի հաշվարկները և իր գործողություններում արդեն առաջնորդվում է ոչ թե սոսկ հաշվարկներով, այլ հիմնարար արժեքներով՝ արժանապատվություն, արդարություն, իրավունք, օրենք և այլն:

Նախաքննական մարմնի նման գործելաոճն ու նրա կողմից պարբերաբար խոչնդոտների հարուցումը հանրության համար միանշանակ լինելու են հասարակական ճնշումները մեծացնելու հրավեր:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, վերահաստատում ենք, որ նախանձախնդիր ենք օրինազանց ու տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը տարբեր առիթներով ահաբեկած և այս արատավոր ու անհեռանկար համակարգի հետ սերտաճած հանցագործ անհատներին օրենքի իշխանությանը ենթարկելու և օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու հարցում, ուստի այլևս չենք հանդուրժելու պետության համապատասխան օղակների թողտվությունը: Ինքնակազմակերպվելով, քայլ առ քայլ ևհետևողական գործողություններով մենք պետք է հասնենք Ռուբեն Հայրապետյանին և նրան ծնած ու սնուցող համակարգի սահմանազանց սպասավորներին Վահե Ավետյանի ընտանիքի, հասարակության և օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն:

Ինքնակազմակերպումն արդեն սկսվել է և աննախադեպ բազմազանություն ու աշխարհագրություն է դրսևորում: Անցած քառասուն օրերի ընթացքում մենք ականատեսը եղանք թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքի ֆիզիկական և վիրտուալ տարածքներում տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության բազմաթիվ ակցիաների: Դրանցից պետք է թվարկել Երևանի Զեյթունի, Ավանի և Կենտրոնի թաղամասերում տեղի ունեցած իրազեկող երթերը, նախագահական նստավայրի, դատախազության, ոստիկանության ինչպես նաև ՀՀ օտարերկրյա դիվանագիտական ներկայացչությունների առջև կազմակերպված պիկետները, մշտական գործող սոցիալական ցանցերի ձևավորումը, բազմահազար անձանց ստորագրահավաքները, հազարավոր լուսանկարները, հարյուրավոր հոդվածները և տեսահոլովակները, ծաղրանկարներն ու պլակատները, բաց նամակները՝ գրված կազմակերպությունների և քաղաքացիների՝ ներառյալ ՀՀ բանակի գործող փոխգնդապետի կողմից:

Վահե Ավետյանի մահվան քառասուն օրվա կապակցությամբ մոմավառությունն էլ ավելի կընդգծի բողոքի համահայկականությունը, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների հայության ներկայացուցիչներ:

Շարժման նախաձեռնող խումբը վերահաստատում է Ռուբեն Հայրապետյանին հասարակական պատասխանատվության կանչելու հաստատակամությունը: Դրա նպատակն է վերախմբագրել բռնության հակամշակույթի նկատմամբ կեղծ հանդուրժողականության իշխող պատկերացումը՝ մերժելով կյանքի իրավունքի անքակտելիությունը ոտնահարողների նկատմամբ հանդուրժողականության բոլոր դրսևորումները, անիրավչությունն ու ուժի իրավունքը, որը մեր երկրում մենաշնորհել է գռեհիկ գիտակցությամբ և բարոյականությունից զուրկ փոքրաթիվ անձանց մի խումբ:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացիներին' միանալ հանուն կյանքի իրավունքի և մարդկային արժանապատվության երաշխավորման, ինչպես նաև բռնության հակամշակույթը արմատախիլ անելու նպատակով ստեղծված «Վահե Ավետյան» հասարակական շարժմանը և ձեր մասնակցությունը բերել թե՛ ամենօրյա բոյկոտին, թե՛ այսուհետև նախատեսվող ամենշաբաթյա պիկետներին ու ամենամսյա երթերին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված