Ամերիկացին 303 լիտր արյուն է հանձնել և փրկել 1920 մարդու կյանք
Այլ
ԱՄՆ Պուբելո քաղաքի (Կոլորադո նահանգ) բնակիչը 34 տարվա ընթացքում հանձնել է 303 լիտր արյուն, հայտնում է Unilad կայքը:
Դեյվ Մահալիքը առաջին անգամ արյուն է հանձնել, երբ նրա ընկերոջ մայրը փոխպատվաստման կարիք է ունեցել։ Ամերիկացի մշտական դոնոր է դարձել: Նա ամեն երկու շաբաթը մեկ գնացել է իր տանից 160 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, որպեսզի արյուն հանձնի:
34 տարվա ընթացքում տղամարդը 1920 մարդու կյանք է փրկել: 640-րդ անգամ արյուն հանձնելիս նրան պատվավոր դոնորի կոչում է շնորհվել:
Տղամարդը նշել է, որ իր համար արդեն սովորություն է դարձել արյուն հանձնելը և ուղղակի շարունակում է անել դա: Նա ընդգծել է, որ կարելի է դոնոր դառնալ նույնիսկ 70-80 տարեկան հասակում:
Նրա խոսքով՝ արյուն հանձնելը և մարդկանց կյանքեր փրկելը լավ գործ է նրանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ բարեգործությամբ զբաղվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)