Կրասնոյարսկում որդին փրկել է մորը՝ իր լյարդի մի մասը տալով նրան
Այլ
Կրասնոյարսկոի 29-ամյա բնակիչը փրկել է իր մոր կյանքը՝ իր լյարդի մի մասը տալով նրան:
«Ես միանգամից կայացրել եմ որոշումը և հետ չեմ կանգնել դրանից: Բժիշկներն ինձ բացատրեցին հնարավոր բարդությունների, մահանալու կամ հաշմանդամ դառնալու հավանականության մասին: Նրանք ասացին, որ այդ լյարդը կարող է և չօգնել մայրիկին: Նրանք նաև հարցրեցին՝ գուցե՞ ինչ-որ մեկն ինձ ստիպում է այդ քայլին դիմել: Ոչ ոք ինձ չի ստիպել, ես ինքս եմ որոշել»,- պատմում է Սերգեյ Չերնյակը:
Հիմա տղայի լյարդը նախկինի 40%-ն է կազմում: Նա նիհարել է12 կիլոգրամով, այլևս ալկոհոլ չի օգտագործում և ստիպված է խիստ դիետա պահել: Այնուամենայնիվ, Սերգեյի խոսքով՝ իրեն լավ է զգում:
Մայրը՝ Իրինա Չերնյակն, արդեն կազդուրվում է, նրան դուրս են գրել հիվանդանոցից: Նա այժմ ինքնուրույն գնում է հիվանդանոց՝ բուժզննության և վերականգնողական պրոցեդուրաների:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն