Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը. Խաշմանյան (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլում Իտալիայից 1:9 հաշով կրած պարտությունից հետո հանդիպել է լրագրողներին.
«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Հավաքականի ղեկը ստանձնելիս ես պատկերացրել եմ, որ կրող է նման բան լինի և, կարելի է ասել, ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։ Այսօր` գուցե սխալ է ասել, որ ազգային հավաքականով էինք ներկայացել, այլ ներկայացել էինք ուղակի հավաքականով, որովհետև հավաքականաի գրեթե հիմնական կազմը խնդիրների, վնասվածքների պատճառով չկար: Եթե ղեկավարությունը որոշի` այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղը ամեն ինչ վերջացնել։ Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները, ապա ես ամբողջովին ամեն ինչ պետք է փոխեմ, որովհետև ըստ իս՝ ոչ մի բան չի համապատասխանում նրան, որը պետք է համապատասխանի ազգային հավաքականին, անգամ մտածելակերպը:
Նման հաշվով պարտությունից հետո ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել»,-ասել է Խաշմանյանը։
Տեսանյութը` Vivaro News-ի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան