Շվեդիայի դատախազությունը փակել է Ջուլիան Ասանժի գործի քննությունը
Այլ
Շվեդիայում դատախազությունը փակել Է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը, որին կասկածում Էին բռնաբարության մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Aftonbladet-ը, մամուլի ասուլիսում հայտնել Է դատախազ Էվա Մարիա Պերսոնը:
Նրա խոսքով՝ ինքը լսել Է հինգ վկաների ցուցմունքները, որոնք արդեն հայտնի Էին հետաքննությանը, ինչպես նաեւ երկու նոր վկաների ցուցմունքները: Եվ, չնայած դրան, հավաքված ապացույցները բավարար չեն դատարանում մեղադրանքներ ներկայացնելու համար:
Ասանժի նկատմամբ հետաքննությունը ընդմիջումներով շարունակվում Էր 2010 թվականից: Այն ժամանակ Շվեդիայի քաղաքացուհին նրան մեղադրեց բռնաբարության մեջ: Ասանժը ժխտում Էր մեղքը եւ ասում, որ նրա հետ կապը եղել Է փոխադարձ համաձայնությամբ: Այս մեղադրանքի գծով վաղեմության ժամկետը կլրանա 2020 թվականի օգոստոսին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն