Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Պեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո «Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն Սիմոնյանին Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Փաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. Սիբիգա Հայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալները Հայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց 

Կունիո Միկուրիան այցելել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն

Հասարակություն

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան նոյեմբերի 19-ին այցելել է Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, ծանոթացել ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթն իրականացնող կառույցի աշխատանքին, որտեղ մեկ օր առաջ սկսվել է ավտոմեքենաների մաքսազերծումը: ՊԵԿ պաշտոնյաները Կունիո Միկուրիային տեղեկացրել են, որ ողջ ծավալով շահագործվելու պարագայում կառույցն օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա: Առաջիկայում այստեղ կմաքսազերծվեն նաև բեռնարկղերով մեքենաները: Մաքսային հսկողության և ձևակերպման գործառույթներ իրականացնող բաժիններից բացի, տեղակայված են բանկեր, իսկ հետագայում միևնույն վայրում կգործեն նաև ճանապարհային ոստիկանության՝ ներմուծվող ավտոմեքենաների պետական հաշվառման գործառնություններն իրականացնող համապատասխան ստորաբաժանումները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՄԿ գլխավոր քարտուղարն ուրախությամբ է նկատել, որ ընդամենը մեկ օր առաջ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների նոր սրահի գործարկումից հետո բավականին շատ քաղաքացի է սպասարկվել. «Նշանակում է` տարածքի անհրաժեշտությունը կար, և ՊԵԿ-ը կարողացել է արձագանքել այդ պահանջարկին: Այն, որ մեկ օրում` ընդամենը րոպեների ընթացքում են կատարվում գործընթացները, ցույց է տալիս ծառայությունների մատուցման բարձր մշակույթը, որին հասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»:

Կունիո Միկուրիայի դիտարկմամբ` Հայաստանը ՏՏ ուղղվածությամբ երկիր է, իսկ ՊԵԿ-ն իր հերթին շարունակաբար բարելավում է մաքսային ոլորտում կիրառվող թվային տեխնոլոգիաները` փորձելով համընթաց շարժվել համաշխարհային միտումներին. «Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի բացումը պահանջում է թվայնացման մեծ քայլեր, ուստի վստահ եմ, որ Հայաստանի մաքսային ծառայության համար դա առաջ մղող գործոն կլինի թվայնացման տեմպերի արագացման գործում: Հուսով եմ` թվայնացումը և տեխնոլոգիաների կիրառումը մաքսային ոլորտում օգտակար կլինեն այստեղ գտնվող քաղաքացիների համար»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ընդգծել է, որ Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ամբողջական կառուցումից հետո Հայաստանն ունենալու է նոր որակով մաքսային ծառայություն. «Մաքսային ծառայության կարևորագույն գործառույթներից է լինելու հաճախորդների արագ, սահուն և պատշաճ սպասարկումը: Կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսազերծման հետ կապված բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները»:

ՀՄԿ գլխավոր քարտուղարին ներկայացվել են նաև այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ամբողջական ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն, որտեղ մատուցվելու են առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ, իսկ մաքսային գործառնությունները կատարվելու են ավելի դյուրին և արդյունավետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում«Բոլորին վերադարձրեց իրականություն». ԶախարովաՉինաստանը կոչ է արել Իրանին և Միացյալ Նահանգներին վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն ՍիմոնյանինՊեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման ամանՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. ՍարգսյանՊապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերինԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցելՊաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն ՍիմոնյանԹուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասինԸստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին#ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըՎենեսուելայի նախագահի ներկայացուցիչը խոստացել է անցկացնել ընտրություններԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհըՀայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվելՍիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրումՕբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը«Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեցՌոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքումԹուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել էԶելենսկին հայտարարել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծը
Ամենադիտված