Ողջի գետը կրկին աղտոտվել է (տեսանյութ)
ՏեսանյութերՓաստաբան Արշավիր Խալափյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ահազանգել է, որ աղտոտվել է Ողջի գետը:
«Կապանի Հալիձոր թաղամասի Ողջի գետը ոչ բնական գույնով է աղտոտվել: Իմ կարծիքով, սա ԶՊՄԿ-ի պոչամբարի հերթական վթարն է, որի հետևանքով գետն ստացել է այս գույնը»,- ասաց Խալափյանը՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով այդ փաստի վրա:
«Մենք ուշ տեղեկացանք այս վիճակի մասին, մոտավորապես 2 ժամ առաջ: Ենթադրաբար, այն ժամանակ ավելի վատ վիճակ է եղել: Բնականաբար, սա բնական աղտոտվածության նշան չէ»,- ասաց նա՝ խնդրելով Սյունքի մարզի դատախազությանը՝ փաստը դիտել որպես նոր հաղորդում:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)