Ստեղծվելու է ԱԺ քննիչ հանձնաժողով
Քաղաքական
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:
Այն ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նապատակով:
Հանձնաժողովների անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 3-ին գումարվելիք ԱԺ հերթական նիստում:
Միրզոյանը, սակայն, կարծում է, որ այդ հարցով կարող էր զբաղվել մշտական հանձնաժողովը կամ անհրաժեշտության դեպքում կարելի էր ստեղծել ենթահանձնաժողով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն