«Նիկոլ Փաշինյանը Մել Դալուզյանին պաշտպանում է՝ առավոտից իրիկուն նրան սղոցողներից»
Քաղաքական
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ճեպազրույցի ընթացքում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Մելինե Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան սղոցողներից: Հիշեցնենք, որ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է:
«Այդ մարդը փախել էր Հայաստանից, քանի որ նրա կյանքին եւ առողջությանը վտանգ էր սպառնացել: Երկրորդը՝ այն մթնոլորտը` թշնամանքի, ատելության, որը որոշակի խմբեր կարող են ձեւավորել անհատի շուրջ, նորություն չէ»,-ասաց Մարիա Կարապետյանը:
Հարցին՝ տեսե՞լ եք ծանրամարտիկների դատապարտող հայտարարությունն առ այն, որ ֆիլմ է նկարահանվում մի մարդու մասին, ում պատճառով Ծանրամարտի ֆեդերացիան լուրջ խնդրի առաջ էր կանգնել՝ դոպինգի սկանդալի համար, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Այդ հայտարարության մեջ նախ ձեւակերպումների սխալ կար, որ ֆիլմը պատվիրված է պետության կողմից, որ ֆիլմն այն մասին է, թե Մելը հանդիսանում է տիպար` սպորտսմենի եւ մի շարք այլ ձեւակերպումներ: Այդ հայտարարւթյունը խնդրահարույց է իրենց ստորագրություններով նրան միացած անձանց դոպինգային անցյալի պատճառով ու ամենակարեւորը ինձ համար այդ հայտարարությունը խնդրահարույց է` օգտագործված լեզվի առումով, որովհետեւ մարդուն նկարագրում են տմարդ, որպես ոչ մարդ, որն առաջին քայլն է` ատելության հիմքով հանցագործություն կատարելու»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն