Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրը «Ուրալ»-ի հետ
Սպորտ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրը Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ: Այս մասին հայտնում է Sport24-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն ֆուտբոլիստի նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2021թ-ն:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև այլ ակումբներ, սակայն Հարոյանը նախընտրել է մնալ «Ուրալ»-ում:
Հարոյանը «Ուրալ» է տեղափոխվել 2017 թ-ին «Պադիդե»-ից: Ֆուտնոլիստը «Ուրալ»-ի կազմում մասնակցել է 57 խաղի, հեղինակել է 3 գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան