Հայաստանի մշակույթը` Արթուր Ջանիբեկյանի դստեր աչքերով (լուսանկար)
Հասարակություն
«Comedy Production»-ի հիմնադիր տնօրեն, «Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսության» ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Ջանիբեկյանի կինն Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ հայկական մշակույթին նվիրված նկարները:
8-ամյա Էվայի՝ «Հայաստանի մշակույթը» խորագրով նկարում պատկերված են Հայաստանի դրոշը, Արարատ լեռը, հայկական եկեղեցի, այբուբեն, դուդուկ, ազգային տարազ, կուժ և խաղող, պտղատու ծառ, ինչպես նաև հայկական միասնությունը խորհրդանշող նուռ:
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Էվա Ջանիբեկյանն իր նկարում պատկերել է նաև հայկական ընտանիք, որը հիշեցնում է իրենց ընտանիքը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն