Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիր Եվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են 13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներին ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Հորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգում Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում 44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-ի Իրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվել Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան 

Սեւանա լճում բաց թողնվեց Սեւանի իշխանի Ամառային եւ Գեղարքունի ենթատեսակների 60 հազար մանրաձուկ

Հասարակություն

Կարճաղբյուր եւ Մաքենիս գետերից Սեւանա լիճ  բաց թողնվեց Սեւանի իշխանի Ամառային   եւ Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ: Բացթողնման աշխատանքները վերահսկում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Միջոցառմանը  մասնակցում  էր նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Մանրաձկան բացթողումն իրականացվել է  «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ծրագրով,   Սեւանի իշխանի մանրաձկան գործարանում աճեցված  պաշարների հաշվին: Ինչպես հավաստեց Սեւանի  իշխանի մանրաձկան գործարանի տնօրեն  Տիգրան Վարդանյանը, Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի Ամառային ենթատեսակի 24-25 գրամ միջին քաշով 10 հազար,  Գեղարքունի ենթատեսակի 40-50 գրամ միջին քաշով 10 հազար եւ 3-5 գրամ միջին քաշով 40 հազար հատ մանրաձուկ:   

«Տեղափոխելուց ընդհանրապես անկում չգրանցվեց: Բավականին առողջ, կենսունակ մանրաձուկ էր: Հույս հայտնենք, որ Սեւանի էնդեմիկ ձկնային պաշարները կհամալրվեն: Մնում է, որ կարողանանք կազմակերպել պահպանությունը լճում, եւ 2-3 տարի հետո կունենանք հետվերադարձ: Ձուկը գետով բարձրանում է, եւ բնական վերարտադրություն է տեղի ունենում: Արդյունքներն ավելի տեսանելի կլինեն, եթե հաջողվի Սեւանա լճում կանոնակարգել արդյունագործական ձկնորսությունը»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:

«Եղել է ընդհանուր ժողով, որի ժամանակ որոշվել են բացթողնման քանակը, չափսերը եւ վայրը: Մինչեւ 2015 թվականը Սեւանա լիճ բաց թողնվող իշխանի մանրաձուկը գնվում էր հիմնականում Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնեսություններից` պետական բյուջեի միջոցներով: Արդեն 4 տարի մանրաձուկն ամբողջությամբ իր միջոցների հաշվին բաց է թողնում «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը»: Մեր արտադրածը շատ ավելի կենսունակ մանրաձուկ է, քանի որ այն արտադրվում է տեղում , եւ՛ ջերմաստիճանային տարբերություններ չկան, եւ՛ կենսաբանական ծագմամբ  այն մաքուր է, խառնածին չէ: Եկող տարվա համար եւս մեր հիմնադրամը սահմանելու է իշխանի մանրաձկան ենթատեսակների արտադրության եւ Սեւանա լիճ բաց թողնելու չափաքանակները: Բնական վերարտադրության միջոցով լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրումը եւս կարեւորում ենք, սակայն դրան խանգարում են  չթույլատրվող որսագործիքներով ապօրինի ձկնորսությունը եւ ձկների համար ձվադրավայր հանդիսացող գետերի աղտոտվածությունը»,-նշեց Տիգրան Վարդանյանը:

 «Սևանի իշխան»  ՓԲԸ-ին պատկանող մանրաձկան գործարանում լճի էնդեմիկ եւ վերացող ձկնատեսակների պահպանման նպատակով սեփական նախաձեռնությամբ հավաքագրվել է Սեւանի կողակի որոշ խմբաքանակ: 2020 թվականի գարնանը մեկնարկելու են նաեւ այս ձկնատեսակի փորձնական վերարտադրության աշխատանքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ)
Ամենադիտված