Միքայել Դանիելյանին հնարավորություն չտվեցին մանիֆեստ հանձնել Բելառուսի դեստանատուն
Հասարակություն
Այսօր Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ անցկացվել է ակցիա՝ ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու, ով այժմ գտնվում է բանտում:
Ինչպես հայտնեցին Հելսինկյան ասոցիացիայից՝ ստորագրվել է մանիֆեստ: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը փորձել է ստորագրված մանիֆեստը հանձնել դեսպանատուն, սակայն դեսպանատան դուռը չեն բացել նրա առջև։ Ստորագրված մանիֆեստը փոստով կփոխանցվի Բելառուսի դեսպանատուն:
Ակցիային մասնակցում էին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և տասնյակ քաղաքացիներ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում