«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից «Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվ Փաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ) Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում Վենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին «Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը «Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբ Հնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնին Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում 

«ԼՀԿ»-ն դատապարտում է ԱԱԾ քննչական բաժնի գործողությունները և պահանջում վերադարձնել փաստաբանական գրասենյակի համակարգիչները

Բլոգոսֆերա

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Քիչ առաջ տեղեկացա, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակը խուզարկվել է ԱԱԾ քննիչի կողմից, ով նաև առգրավել է համակարգիչը, մինչդեռ գրասենյակի համակարգիչներում փաստաբանական գաղտնիք պարունակող բազմաթիվ տեղեկություններ կան:

Քննիչը նշել է, որ պարոն Չամսարյանի վստահորդը հանդիսացող «Աշտարակ կաթ» ընկերության գործով կատարվել է կեղծիք, որը կարող է կատարված լինել գրասենյակի համակարգչով։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ դատարանի որոշումը չի տրամադրվել կողմին։ Ընդ որում, հայտնվում է, որ դատարանն իր այդ որոշմամբ կատարել է «վերապահում» այն դեպքի համար, եթե կրիչը փաստաբանական գաղտնիք չի պարունակում։

Նշվածի վերաբերյալ՝ ընդգծենք, որ փաստաբանական գաղտնիքն օրենքով պահպանվող գաղտնիք է։ Համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝

- Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:

- Փաստաբանը, փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբանը, ինչպես նաև փաստաբանների պալատի աշխատողն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
1) առկա է վստահորդի համաձայնությունը.
2) դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում կամ կարգապահական վարույթում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար.
3) դա անհրաժեշտ է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը նախապատրաստվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի հարցման հիման վրա այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմնին տրամադրելու համար, բացառությամբ այնպիսի տեղեկատվության, որը ստացվել է հաճախորդից և այլ աղբյուրներից՝ դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդային վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված օրենքով փաստաբանին վերապահված գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև իրավական խորհրդատվություն տրամադրելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:

- Ընդ որում՝ փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն:

- Ավելին, փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված կամ դադարեցված անձի նկատմամբ:

Այսպիսով, նշյալ խիստ որոշակի և սահմանափակ կետերից որևէ մեկը բացարձակապես տեղի չունի այս իրավիճակում, մինչդեռ ԱԱԾ քննչական բաժինը, խախտելով այս նորմը, առգրավել է փաստաբանի համակարգիչը, որը միանշանակ պարունակում է օրենքով պահպանվող առևտրային, փաստաբանական և այլ բազմաթիվ գաղտնիքներ։

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի ուժով՝

- Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ:

- Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամենայն խստությամբ դատապարտում է ԱԱԾ քննչական բաժնի այս գործողությունները և պահանջում վերադարձնել փաստաբանական գրասենյակի համակարգիչները ու հարգել փաստաբանական գաղտնիքի պահպանությունը երաշխավորող օրենսդրությունը, այլապես նշված անփառունակ դեպքը կհանդիսանա նախադեպ Հայաստանը դասելու այն երկրների շարքին, որտեղ իրավունքի գերակայությունը գրոշի արժեք չունի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասինԺոգան հայտնել է Տյումենի վրա հարձակման ենթադրյալ նպատակի մասին«Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ)
Ամենադիտված