Արոնյանը անհաջող մեկնարկեց Կալկաթայի կայծակնային շախմատում
Սպորտ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը անհաջող մեկնարկեց հնդկական Տատա Սթիլի կայծակնային մրցաշարում:
Կալկաթա քաղաքում շարունակվող մրցաշարում կայացավ կայծակնային շախմատի 9 տուր, որոնց 6-ում Արոնյանը պարտվեց, մեկում հաղթանակի հասավ, իսկ 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Նա 27 հնարավորից հավաքել է 11 միավոր և մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Առաջատարը 21,5 միավորով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն