Զոհրաբ Մնացականյանը և Գեորգի Ծերեթելին կարևորել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է կառույցի շրջանակներում բազմակողմ համագործակցություն ծավալելու Հայաստանի հանձնառությունը՝ նշելով, որ այս այցը լավ հնարավորություն է՝ ուղենշելու հետագա ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակները:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին և դրա շրջանակում ԵԱՀԿ ԽՎ-ի հետ համագործակցության հնարավորություններին:
Զոհրաբ Մնացականյանը և Գեորգի Ծերեթելին քննարկել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական հարթակի դերը համաեվրոպական անվտանգության խնդիրների հասցեագրման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ թեմաների շուրջ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերջին զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափի շրջանակներում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն