Երևանում իրականացվել է սեռական բռնության և բռնաբարության վերաբերյալ հանրային իրազեկման ակցիա
Հասարակություն
Հանրային տարածքներում այսօր առաջին անգամ իրականացվեց սեռական բռնության և բռնաբարության վերաբերյալ հանրային իրազեկման ակցիա։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը:
«Մարդիկ մոտենում, կարդում, զրուցում ու ծանոթանում էին պատմություններին ու տեղեկատվական նյութերին։ Շատ հուզիչ էր, երբ կանայք մոտենում ու ասում էին, որ ծանոթ են երևույթին ու կան իրենց շրջապատում մարդիկ, որոնք տուժել են։ Այդ մարդիկ մեր կողքին են, նրանք լոկ թվեր չեն, սակայն մտահոգիչ են նաև թվերը։ Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների 10 ամիսների ընթացքում կանանց ու աղջիկների նկատմամբ սեռական բնույթի հանցագործության 84 դեպք է արձանագրվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն