Չինուհին հազի նոպայի պատճառով տասը կողոսկր Է ջարդել
Այլ
Չինուհին տասը կողոսկր Է ջարդել հազի սաստիկ նոպայից հետո: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը: Նշվում Է, որ միջադեպից ոչ շատ առաջ բժիշկները կնոջ մոտ ասթմա Էին ախտորոշել: Մի օր գիշերը նա արթնացել Է կրծքի սաստիկ ցավից:
Բժիշկները ռենտգեն են արել եւ հայտնաբերել, որ նրա մոտ տասը կողոսկր Է ջարդված: Ինչպես պարզվել Է, դրա մեղավորը արեւայրուկի դեմ նախատեսված միջոցն Էր: Կինը երազում Էր գունատ մաշկ ունենալ եւ շատ ժամանակ Էր անցկացնում տանը՝ արեւի տակ չհայտնվելու համար:
Բացի դրանից, նա մշտապես օգտվում Էր քսուքից, որն արգելափակում Էր ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Դա հանգեցրել Է օրգանիզմում վիտամին D-ի պակասության, ինչի պատճառով ոսկորները շատ փխրուն են դարձել: Բժիշկները նշել են, որ դա նման առաջին միջադեպն Է իրենց պրակտիկայում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն