ՀՅԴ-ն Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով դիմել է ԼՀԿ խմբակցությանը
Քաղաքական
Հայ հեղափոխական դաշնակցությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով դիմել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:
Այս մասին նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ստացել ենք նամակ, պատասխանել ենք: Խորհրդրարանի խմբակցությունները չեն կարող մեկ նստաշրջանի ընթացքում մի քանի նախարարի անվստահություն հայտնել: Մենք Ֆինանսների նախարարին անվստահություն արդեն հայտնել էինք, մերժվել էր, այս եկող նստաշրջանում այլ նախարարի վերաբերյալ արդեն գործընթաց կար սկսված, և մենք չենք կարող հիմա էլ արդեն այլ նախարարի վերաբերյալ գործընթաց սկսել»,- ասաց Մարուքյանը:
Նոյեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարարության դիմաց մեկնարկել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն