Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Հայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարում Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով «Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեց Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտ Նոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտել Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ Պապոյան Ի՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո) Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում «Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց 

Արցախում ադրբեջանցի լրագրողների վարքը փոխվել է. սադրիչ գրառումներով նկարներ են հրապարակել. ադրբեջանագետ

Հասարակություն

Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում: Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ–ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի հետ՝ պարզելու համար, թե ինչ գրեցին, պատմեցին ու լուսանկարեցին ադրբեջանցի լրագրողները Հայաստան ու Արցախ կատարած այցերի ժամանակ և ինչպիսի արձագանք գտան այդ հրապարակումները ադրբեջանական հասարակության մեջ:

«Բաքու վերադառնալուց հետո, ադրբեջանցի լրագրողների հրապարակած նյութերում  տեսանք բացարձակ քարոզչություն, կանխակալ վերաբերմունք: Հրապարակումներից մեկը՝ հենց սկզբից՝ միֆերի, առասպելների կույտ էր Հայաստանի ու հայերի մասին:  Պետք է նշեմ, որ նույնիսկ ընտրված էին այնպիսի նկարներ, որ հանկարծ ցույց չտան իրական Հայաստանը, մեր զարգացումը,  երկրում տիրող իրական սոցիալական վիճակը, այսինքն՝ նկարները ընտրված  ու արված էին այնպես, որ հնարավորինս բավարարեն ադրբեջանական հասարակության՝ տարիներ շարունակ մատուցվող քարոզչությունն այն մասին, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, շատ աղքատ պետություն ենք և այլն: Ինչը իրականում այդպես չէ»,- նշում է Էլիբեկովան:

Ադրբեջանագետն ասում է, որ, եթե չառանձնացնենք Բաքուն ու վերցնենք, նայենք Ադրբեջանն ընդհանուր առմամբ, ապա  կյանքի որակը, սոցիալական պայմանները  գրեթե նույնն են. «Դա, վստահաբար, տեսել են ադրբեջանցի լրագրողները, բայց չեն ուզում հենց դա մատուցել իրենց հանրությանը, այլ  հակառակը՝ պատմում են այն մասին, որ իբր՝ Սևանից Դիլիջան տանող  ճանապարհին որևէ ռեստորան կամ խանութ չեն տեսել, ինչը, վստահաբար, իրականությանը չի համապատասխանում: Ու դա գիտենք բոլորս: Կամ մտել են շախմատի դպրոց տեսել են հին  վերանորոգում,  հին հեռուստացույց: Եվ հոդվածում ֆիքսվել են դրա վրա՝ փորձելով ներկայացնել ամենամանրը, այն ամենն, ինչը բացասական է: Ու նույնիսկ չեն փորձել պատմել իրականության մասին»: 

Սակայն Էլիբեկովայի համար այս ամենը սպասելի էր. «Հենց այդպես էլ պետք է լիներ, այսինքն՝ ի սկզբանե ադրբեջանցի  լրագրողներից օբյեկտիվ պատկեր ներկայացնել չէր սպասվում: Մենք դա նրանց հետ շփվելիս անմիջապես զգացինք: Հակացանք, որ այստեղ այցելելու իրենց նպատակը՝  պարզ ու ազատ խոսելը չէր բնավ, այլ՝ իրենք եկել էին իրենց քարոզչությունը բավարարելու համար»:

Ադրբեջանագետը նաև պատմեց, որ Արցախում ադրբեջանցի լրագրողների վարքը փոխվել է. «Մենք ականատես եղանք սադրիչ գրառումներով նկարների՝  Քարվաճառից և Շուշիի մզկիթի մոտից, որը նրանք անվանում էին ադրբեջանական տարածք, իրենց հայրենիքի մի մաս և այլն»:

Էլիբեկովան ասում է, որ այդ ամենն իր համար անակնկալ չի եղել, քանի որ վստահ էր՝ անելու էին այն, ինչը միշտ են արել, գրել են այն, ինչը միշտ են իրենց հասարակությանը մատուցել:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այդ այցը որևէ դեպքում  վնասի Հայաստանին, Էլիբեկովան պատասխանեց, որ չի կարծում, թե այդ ծրագիրը էական վնաս տված լինի Հայսատանին. «Իրականում, օգուտ էլ չտվեց:  Այստեղ խնդիրն այն է, որ իմաստային առումով, այն, ինչը, որ մենք տեսանք, այն պրոդուկտը, որը տալիս է ադրբեջանական  կողմը, մասնավորապես, այցից հետո՝ որևէ աղերս չունի իրականության հետ: Հետևաբար, այդ բուն նպատակը, որը դրվել էր ճանաչողական այցի հիմքում, որպեսզի 2 հասարակություններն ավելի լավ իրար ճանաչեն, ավելի լավ իրար հասկանանա՝ ձախողվեց: Այդ նպատակը մնաց  ուղղակի նպատակի մակարդակում և որևէ պրակտիկ օգուտ չտվեց, որովհետև ադրբեջանցի լրագրողները, այնուամենայնիվ, խուսափում են  իրականության մասին խոսել և այն  ներկայացնել: Հետևաբար, այո, արդյունավետության առումով անիմաստ էր նրանց այցը»:

Ադրբեջանագետը կարծում է, որ նման հնարավորության դեպքում, հայկական կողմը կարող է մասնակցել  փոխադարձ այցերի, բայց կարևորն այն է, թե ինչ նպատակ է դրված. «Եթե նպատակն այն է , որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ այս կամ այն կերպ առնչվում ու շփվում ենք ադրբեջանցիների հետ, ապա  դա ոչ մի բան չի տա, իսկ, եթե իսկապես կողմերը ուզում են  երկխոսել, ապա ես տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը դրան, առնվազն, պատրաստ չէ, խաղաղությանը պատրաստ չէ և բաց ու ազատ խոսելու պատրաստ չէ: Հետևաբար, ես առանձնապես իմաստ, օգուտ այդ միջոցառումներից  չեմ տեսնում և  չէի տեսնում մինչև այդ էլ: Իսկ  ադրբեջանցի  լրագրողների հրապարակումները ևս մեկ անգամ հաստատեցին իմ այդ միտքը, որ պրակտիկ օգուտ չի լինի, քանի դեռ ադրբեջանական կողմը պատրաստ չէ բաց խոսելու»: 

Հայաստան կատարած այցի մասին ադրբեջանցի լրագրողներից մեկի հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ

Լուսինե Մարդոյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհըՀայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվելՍիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրումՕբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը«Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեցՌոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքումԹուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել էԶելենսկին հայտարարել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծըԹրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները
Ամենադիտված