Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարարի հետ
Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Ֆրանսիական դպրոցի գործունեության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության և ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացում փորձագետների ներգրավման վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանում օտարերկրացիների համար ֆրանսերենի դասավանդման մեթոդներին և այդ հարցում ֆրանսիական կողմի նախատեսվող աջակցությանը:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը