Մարգարա-Վանաձոր ճանապարհին ավտովթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 26-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ-ին «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարորդը և 3 ուղևոր հոսպիտալացվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն