Համացանցում են հայտնվել նոր Lada 4x4-ի լուսանկարները
Այլ
Ռուսական «АвтоВАЗ» ընկերությունը պատրաստվում է նոր Lada 4x4 ամենագնացի սերիական արտադրությանը: Այս մասին տեղեկացնում է «Российская газета» պարբերականը:
Պարբերականի տրամադրության տակ են հայտնվել նոր մոդելի առաջին լուսանկարները: Արտաքինից մոդելը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Մեքենայի թարմացված տարբերակն արտաքինից կարելի է տարբերել հակամառախուղային լուսարձակներով և առաջնային բամփերով:
Նորացված ամենագնացի գլխավոր տարբերվող գիծը սրահն է: Այն այժմ ունի ժամանակակից կլիմայական համակարգ՝ օդափոխման խոշորացված դեֆլեկտորներով:
Սրահի տաքացուցիչը նույնպես դարձել է ավելի ժամանակակից, ետևի նստարաններին ավելացել են գլխադիրներ, փոխվել է տանիքի դիզայնը:
Տեխնիկական մասով մեքենան փոփոխության չի ենթարկվել. այն համալրված է 1,7 լիտրանոց, 83 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով և 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն