Պուտինը խոստովանել է, թե ինչ էր ցանկանում դառնալ երիտասարդ տարիքում
Այլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ պատանեկության տարիներին ընտրել է բազմաթիվ մասնագիտություններ, բայց, մասնավորապես, ցանկացել է դառնալ նավաստի և օդաչու։
«Ի սկզբանե ունեի տարբեր ցանկություններ, ինչպես բոլոր երիտասարդները. Ես ուզում էի նավաստի և օդաչու դառնալ: Ես ուշադիր հետևում էի, ուսումնասիրում և փորձում էի ինձ այդ բոլոր մասնագիտություններում»,-ասել է Պուտինը Յարոսլավլում անցկացվող «ПроеКТОрия»-ին մասնակցող դպրոցականների հետ կայացած հեռուստակոնֆերանսի ընթացքում։
Պուտինի խոսքերով՝ իր կյանքի այդ շրջանում մասնագիտության ընտրության հետ կապված բարդ քննարկումներ է ունեցել ծնողների և մարզչի հետ։
Նա խորհուրդ է տվել երիտասարդ աշակերտներին անպայման փորձել ուժերն ընտրված ուղղությամբ․ «Դու առավոտյան հաճույքով կգնա՞ս այդ գործով զբաղվելու»,- հարցրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն