Իրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվել Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղար Հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկը Պուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել է Խարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Մեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտում Ռուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել է Բաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան Սաղաթելյան Ռուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորությունները 

«Ժամանակ». Մոսկվայի «պյուռոսյան հաղթանակը»

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանը էներգիա արտահանող երկիր չէ, Ադրբեջանն արտահանում է ընդամենը նավթ ու գազ, իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցի, թե ինչպես կազդի հայ-իտալական հարաբերության վրա հանգամանքը, որ Բաքուն Իտալիային էներգիա մատակարարող առանցքային աղբյուր է:

Փաշինյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերությունը լավ մակարդակի վրա է, իսկ Ադրբեջանի առումով հայտարարել նաեւ, որ էներգետիկայում փոփոխությունը տեղի է ունենում շատ արագ, եւ շատ մոտ ապագայում Իտալիայի համար էներգիայի հիմնական աղբյուր կդառնա, թերեւս, արեւը, եւ այդ հանգամանքները հնարավոր չէ հաշվի չառնել հեռանկարի դիտարկումներում: 

Իտալական պարբերականը, անշուշտ, գիտակցված, թե ոչ, շոշափում է այդուհանդերձ շատ ավելի լայն խնդիր, քան հայ-ադրբեջանական հակամարտության ազդեցությունը հայ-իտալական հարաբերության՝ կա՛մ ուղղակի, թե անուղղակի, կա՛մ Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը հայ-իտալական հարաբերության համատեքստում:

Փաստացի շոշափվում է հայ-եվրոպական հարաբերությունը, եւ ոչ միայն Ադրբեջանի, այլ, թերեւս, նաեւ Ռուսաստանի համատեքստում, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանն էլ էներգետիկ խոշոր աղբյուր է Եվրոպայի համար: Իսկ այդ հանգամանքը, անկասկած, իր անուղղակի ազդեցությունը կարող է թողնել Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա, որում օրերս լրացավ նշանակալի իրադարձության՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ համաձայնագրի ստորագրման եւ, փաստորեն, 2013-ի հայտնի ճգնաժամի հաղթահարման երկրորդ տարին:

Իր հերթին, Հայաստանի վարչապետն էլ թերեւս շոշափում է ոչ միայն ադրբեջանական նավթ ու գազի, այլ նաեւ ռուսական գազի թեման, ու, թերեւս, ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա դրա հնարավոր ազդեցության համատեքստում: Հայաստանը գտնվում է ռուսական կողմի հետ գազային բարդ բանակցության փուլում, որտեղ փորձ է արվում լուծել գնագոյացման հարցը: Համենայնդեպս, տեղեկատվական տիրույթում բավականին մեծ է ճնշումը, որ տեղի է ունենալու գազի թանկացում: Իշխանությունը հայտարարում է, որ առնվազն մինչեւ ապրիլ չի լինելու թանկացում, սակայն ինչ է լինելու ապրիլից հետո, որեւէ բան պարզ չէ: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պետք է լինի գազի այնպիսի գին, որը չխոչընդոտի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Բայց ո՞րն է այդ գինը:

Անկասկած է, որ գազի գնի բարձրացումը Հայաստանի համար լինելու է տնտեսական մարտահրավեր, եւ հարցն այստեղ մարտահրավերի աստիճանի մասին է: Մյուս կողմից, գազի գնի բարձրացումը որոշակի իմաստով լինելու է նաեւ Հայաստանի ինքնիշխան քաղաքականության ցուցիչ:

Նիկոլ Փաշինյանն իտալական պարբերականի հարցին պատասխանելիս գործնականում կամա, թե ակամա շոշափում է հարցի այդ տողատակերը, ինչ-որ իմաստով նաեւ մեսիջ հղելով ռուսական կողմին, որ նավթն ու գազը հավերժական գործիք չեն եւ, ըստ այդմ, Հայաստանի հետ գազային բանակցության առումով առաջնորդվելով այսօրվա իրողություններով ու «առավելությամբ», Ռուսաստանը կարող է կորցնել վաղը՝ մասնավորապես Հայաստանի հանրային վստահության առումով:

Ըստ այդմ, հայ-ռուսական հարաբերության հարցում գազի խաղարկումը եւ գնի թանկացումը կարող է լինել Մոսկվայի «պյուռոսյան հաղթանակը», ակնարկում է Նիկոլ Փաշինյանն Իտալիայից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)
Ամենադիտված