«Մահվան բեռնատարի» զոհերի մարմինները վերադարձնում են Վիետնամ (տեսանյութ)
ՏեսանյութերՎիետնամական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Անգլիա տեղափոխվելու ժամանակ բեռնատարում զոհված 39 վիետնամցուց 16-ի մարմինները վերադարձվել են հայրենիք, հաղորդում է Associated Press-ը։
VNExpress տեղեկատվական գործակալությունը հաղորդել է, որ մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Հանոյի օդանավակայանում` չորեքշաբթի առավոտյան։
Այնուհետեւ «շտապօգնության» մեքենաներով նրանց մարմինները հասցվել են տներ։
Էսեքսի կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին բեռնատարում հայտնաբերել էր 39 զոհվածի, բեռնատարը Մեծ Բրիտանիա էր եկել Բելգիայից։ Զոհվածներին սկզբում չինացի են համարել, բայց հետո պարզվել է, որ նրանք վիետնամցիներ էին։ Ոստիկանությունը կալանավորել է մի քանի մարդու, այդ թվում բեռնատարի վարորդին՝ 25-ամյա Մորիս (Մո) Ռոբինսոնին Հյուսիսային Իռլանդիայից։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)